ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

                                                     ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

 

«Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին Աստված է, որ արդարացնում է (Հռոմ 8.33)»:

 

«Մինչ մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետև շնորհով փրկվեցինք) նրա հետ հարություն տվեց մեզ և նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք բոլոր դարերում ցույց տա իր շնորհի անչափելի մեծությունը մեր նկատմամբ քաղցրությամբ ի Քրիստոս Հիսուս, որովհետև Աստծու շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով և այս ձեզնից չէ, այլ պարգևն է Աստծու, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա, որովհետև նրա արարածներն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք» (Եփես.2.5-10):

 

«Փրկություն ունենք նրա արյամբ և մեղքերի թողություն՝ նրա մարմնով (Կողոս.1.14)»:

 

«Գիտենք, որ մարդ չի կարողանա արդարանալ օրենքի գործերով, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով. և մենք հավատացինք Քրիստոսի Հիսուսին,որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատով  և ոչ թէ օրենքի գործերով, քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրենքի գործերով» (Գաղատ.2.16-17):

 

«Աստված, որ հատուցում է յուրաքանչյուրին ԸՍՏ ԻՐ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՆՐԱՆՑ, ՈՐ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ ԻՐԵՆՑ ՀԱՐԱՏԵՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ, ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՓԱՌՔ, ՊԱՏԻՎ և ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ...ԻՍԿ ՓԱՌՔ, ՊԱՏԻՎ և ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ, ՈՐ ԲԱՐԻՆ Է ԳՈՐԾՈՒՄ»  (Հռոմ 2.6-8,10):

 

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ եղբայրներից մեկին արեցիք այդ ինձ համար արեցիք...իսկ արդարները՝ հավիտենական կյանք (Մատթ25.40,46)»:

 

 

 

 

Մեր այս աշխատությամբ նպատակ ունենք, որպես հիմք և միակ ակունք ունենալով Աստծու խոսքը. ներկայացնել փրկության ճամփան, որ կարծում ենք յուրաքանչյուր քրիստոնիային անհրաժեշտ է, քանզի ի վերջո դրա մեջ է նրա ապրելու, գործելու ու վարվելու ողջ նպատակը& Ի՞նչ օգուտ, երբ չկա փրկություն կամ դրա մասին անձը չի մտածում: Քրիստոսի նպատակն է, որ ամեն շնչավոր էակ ամեն բանից վեր դասի իր փրկության կամ փրկվելու գաղափարը, որ մարդն ամբողջ նախանձախնդրությամբ ու ջանքով, հետևում թողած ամեն բան վազի Իր նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսին, քանզի Նրա մոտ է հավիտենական կյանքի խոսքերը, ինչպես առաքյալն է ասում. «Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Հովհ.6.69-70): Այս խոսքերը յուրաքանչյուր քրիստոնիայի  նիստ ու կացը պետք է լինի, եթե ցանկանում է փրկությունը ճաշակել ու Քրիստոսի հետ լինել: Քրիստոնյա անունը կրել, դա նշանակում է Քրիստոս ունենալ իր մեջ, իսկ Քրիստոս ունենալ նշանակում է Նրա բերած բարի լուրը սփռել  բոլորի սրտերում, որ ամեն ոք վայելի Քրիստոսի բերկարանքը. «Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ» (Կորնթ.2.15») ու բնականաբար Իր սերը գործածել հավատքով( հմմտ.Գաղատ.5.6): Մի առիթով, երբ դարձյալ Քրիստոսի երկրավոր թշնամիները՝ փարիսեցիները փորձում էին հերթական չհաջողվող ծուղակի մեջ գցել իրենց հարցերով Քրիստոսին (Տես.Հովհ.8.12-14) և այդ ժամանակ Նա պատասխանում է նրանց. «Որովհետև գիտեմ, թէ որտեղից եմ գալիս և ուր եմ գնում» (Հովհ.8.14): Քրիստոնյան նույնպես պետք է իմանա, թէ ու՞ր է գնում ու որտեղից է գալիս, Քրիտոսից դեպի Քրիստոս, քանզի գրված է.«Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ տրված չէ» (Հովհ.3.27):

Մեր այս փոքրիկ աշխատանքը մի քանի նպատակ ևս ունի իր մեջ, նախ մի թյուր վարդապետության հերքումը ու հաստատումը փրկության առնչությամբ, ըստ Աստծու Խոսքի, որ որոշ քրիստոնյաների մոտ արդեն վատ սովորության է վերածվել:

Երկրրորդ, ի՞նչ է Ավետարանն և առհասարակ Աստվածաշունչն ասում մարդու փրկության ու դրանց միջոցների մասին: Սրանք հիմնական ու գլխավոր մեր շոշափման թեմաներն են, իսկ մյուս հարցերը սրանցից են բխում: Այն մատչելի և զերծ է գիտական տերմիներից, հասանելի յուրաքանչյուր քրիստոնիայի, որպեսզի էլ ավելի մտածի իր փրկության մասին, դրանց միջոցների, թէ ի՞նչ է իրենից ներկայացնում փրկությունը, արդյո՞ք հարկավոր է փրկվել, ո՞վ է Փրկիչը, կամ ի՞նչպես պետք է հասկանալ փրկությունը ըստ Ավետարանի, ի՞նչպես մարդ մեղավոր լինելով հանդերձ կարող է փրկվել, ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ, երբ Աստծու շնորհն է ձեռք բերում և այլն:

 Քրիստոսն է Մեր Փրկիչը, Քրիստոսն է մեր փրկությունը և նրանից դուրս փրկություն չկա, մեղք և դատապարտություն է սպասվում: Այս բառերը ցանակացած քրիստոնիայի մեջ պետք է հիմք և ժայռից էլ ամուր լինեն: Սակայն պետք է տեսնել, թէ սրանցից յուրաքանչյուրը ի՞նչ է նշանակում կամ ի՞նչպես պետք է հասկանալ, մեկնաբանել:

Որոշ քրիստոնիաներ կարծում են, թէ Քրիստոս ամեն բան կատարել է փրկության գործում իրենց փոխարեն, այսինքն նրանք արդեն փրկված են, իրենք բացարձակապես դուրս են մնում իրենց  փրկության գործից և ապաշխարելով փրկվում են, իսկ արդյո՞ք այդ ամենը նույնպես մարդու համար է Քրիստոս կատարել այն իմաստով, ՈՐ  ՄԱՐԴՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՓՐԿՎԱԾ Է, ԻՍԿ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՆՁԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ, Ի՞ՆՉ ԴԵՐ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՍՏԾՈՒ ՄՈՏ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՁԻՆ ՄՂՈՒՄ ԵՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ, այս հարցերի պատասխաները կտեսնենք դեռ, թէ իրապես Աստծու Խոսքն ինչ է ասում, ոչ այս կամ այն իմաստունները կամ ինչ որ գաղափարին գերի դառցածները, իրենք էլ նույնիսկ չգիտեն, թէ ինչպես են հայտնվել նման թյուր, սխալ, և իհարկե ոչ ամբողջ Ավետարանական մտածելակերպի մեջ, ինչու ենք ասում սխալ, ոչ ամբողջ  Ավետարանի ոգուն չհամապատասխանող, հիմա Սիրելի Ընթերցող Դուք ինքներդ կտեսնեք:

Երբ ասում ենք, թէ Քրիստոս ամեն բան կատարել է, պետք է հասկանալ, որ մարդուն իր շնորհով հնարավորություն  է տրվել փրկվելու, իսկ երբ ասում ենք ձրի, պետք է հասկանալ, որ Քրիստոսի արյամբ է հաշտությունը կայացել մարդու և Աստծու միջև, չ՞է որ մարդն ինքն   իրենով չէր կարող իր բազմաթիվ և նույնիսկ միջև երկինք հասնող բարի գործերով հասնել Աստծու հետ իր նախկին հարաբերության վերականգնմանը: Երբ ասում ենք ձրի, նաև պետք է մի բան էլ հաշվի առնել, որ փրկության միջոցները Աստծու ողորմածությունից է գալիս  և քրիստոնիային է տրվում առատորեն.« Քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ.5.45): Աստծու շնորհը մարդուն հարկավոր է, որպեսզի կարողանա ճանաչել ճշմարտությունը և սիրով վարվի մերձավորի հետ և պայքարի մեղքի դեմ.« Եվ ով մեղք է գործում, այդ ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանե: Աստծու Որդին հենց հայտնվեց, որ քանդի Սատանայի գործերը» (Ա Հովհ.3.8): Իսկ մեկը կարո՞ղ է առանց Աստծու շնորհի ճանաչել Քրիստոսին և կարողանալ Աստծուն հաճելի կյանք ապրել կամ ինչպես Ավետարանն է ասում  հավիտենական կյանք ժառանգել, անկասկած ոչ (Տես Մատթ.25.31-46): Ինչ որ ճշմարիտ է Ս.Հոգուց է, քանզի Ս.Հոգին մեր մեջ է ապրում շնորհով. «Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խոսում, չի ասի, թէ ՝«Նզովյալ է Հիսուս». և ոչ ոք չի կարող ասել՝ «Հիսուս Տեր է», եթե ոչ՝ Սուրբ Հոգով» (Ա.Կորնթ.12.3),«Այսպիսի մի վստահություն ունենք առ Աստված՝ Քրիստոսի միջոցով. մենք անձամբ մեզնից որևէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողությունը, որը և կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտոնյաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրենքը սպանում է, իսկ հոգին ՝ կենդանացնում»(Բ.Կորնթ.3.4-6):

Մարդ չի կարող իր սեփական ուժերով հասնել փրկության կամ վերականգնել Աստված և մարդ հարաբերությունը, բացարձակապես անհնար է և սրա մասին անգամ ավելորդ է խոսել, քանի որ սա պատկանում է Աստծուն ու Իր Սիրելի Որդուն, Ս. Հոգու համագործակցությամբ և դա Ս. Երորրդության ցուցաբերած սերն  է աշխարհի հանդեպ, այսինքն Իր զավակների նկատմամբ. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով հավատա նրան, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանք » (Հովհ.3.16):

Երբ ասում ենք Քրիստոսն է մարդու Փրկիչը, պետք է հասկանալ, որ նույնպես անձից հավատարմություն է պահանջվում Իր Սրբազան Խոսքին, որ նշանակում է սիրով վարվել մերձավորի հետ (այստեղ երբ շեշտում ենք սիրով վարվել, Քրիստոսի անունով գործեր կատարել, նկատի ունենք Տիրոջն արդեն ճանաչած Աստծու զավակին կամ դստերը, մենք ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ՄԵԿԸ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՉԻ ՉԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ է ԿԱՏԱՐՈՒՄ հույս ունենալով հաճելի լինել ԱՍՏԾՈՒՆ, ՍՐԱՆՔ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻՆ ԵՆ,  ՔԱՆԶԻ Ս.ՀՈԳՈՒՑ ՉԵՆ,), որ վեր է ամեն բանից, և ամբողջ  օրենքը այս տողի մեջ է պարունակում. «Որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես՝ ինքդ քեզ» (Ղևտ.19.18), (Գաղատ.5.14): Երբ ընդունոմ ենք Աստծու շնորհը հավատով, հաջորդ քայլն, որ մարդուց ակնկալվում է ՍԵՐ, ՍԻՐԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԱՅՍԻՆՔՆ ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, չ՞է որ նրա եղբայրն է, եթե այս սերը չմատուցվի մերձավորին, ապա ինչ խոսք կարող է լինել, թէ մարդն արդեն փրկվել է, սակայն քրիստոնյան միշտ իր սրտում պետք է ունենա այն վստահությունը, որ ինքը փրկվելու է, եթե շարունակի Քրիստոսի ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ընթանալ հարատև. «Որդյակներ, խոսքերով և լեզվով չսիրեք, այլ ՝ գործով և ճշմարտությամբ»,-ասում է առաքյալը (Ա.Հովհ.3.18):Այստեղ Ս.Հովհաննես առաքյալը նշում է, որ քրիստոնյան իր սերը պետք է գործով ցույց տա, դա նշանակում է բարին կատարել մերձավորին, եթե չլինի այս ամենը առաքյալն ասում է. «Կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է կամ  ծնծղաների, որ ղողանջում են» (Ա.Կորնթ.13.1):

ՔՐԻՍՏՈՍԻ ՍԵՐՆ Է ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆ. «Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուս իր կյա՛նքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա. Հովհ 3.16) և ՈՐՆ ԱՆՁ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ, ՀԱՄԱՁԱՅՆ ԱՌԱՔՅԱԼԻ ԽՈՍՔԻ «ԳՈՐԾՈՎ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ (Ա. Հովհ.3.18)» և այս ամենը կատարելուց հետո կարող է անձը վստահաբար կանգնել Տիրոջ առջև «Եվ հենց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Նրա առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը: Եթե մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը. և նա գիտի ամեն բան: Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծու առաջ և ինչ որ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և կատարում նրան հաճելի բաներ: Եվ նրա պատվիրանը այս է. որ հավատանք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, ինչպես որ նա պատվիրեց մեզ» (Ա. Հովհ 3.19-24): Հովհանեսն այստեղ խոսում է պատվիրանները պահելու մասին՝ Աստծուն հաճելի լինելու համար. «Ինչ որ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և կատարում նրան հաճելի բաներ»(3.22) և Տիրոջ պատվիրանները պահելով է, որ. «ահով ու դողով աշխատում ենք մեր փրկության համար (Փիլիպ.2.12)» և ով պահում է Նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ և Աստված նրա մեջ: Եվ ասենք նաև, որ Քրիստոսի աշխարհ գալը ոչ միայն մարդուն փրկություն և հավիտենական կյանք էր խոստանում, այլ Սեր էր ակնկալում մարդուց, քանզի Քրիստոսի խաչելությունը Սիրո լավագույն դրսևորումն էր ողջ մարդկության հանդեպ: Եթե մարդ  ցանկանում է Աստծու զավակը լինել կամ փրկություն ճաշակել, ապա Հիսուս ասում է.«Լսել եք արդարև, թէ ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»: Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է չ՞է որ մաքսավորներն էլ նույնն են անում:Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չ՞է որ մաքսավորներն ու մեղավորները նույն են անում:Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (ՄԱՏԹ.5.43-48), «Եվ մեկն ասաց նրան.«Ահա քո մայրն եղբայրները դրսում կանգնած են և ուզում են քեզ հետ խոսել»: Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: Եվ իր ձեռքը երկարելով դեպի իր աշակերտները ՝ ասաց. «Ահա իմ մայրը և իմ եղբայրները. որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա է իմ եղբայր և քույր և մայր» (ՄԱՏԹ,12.47-50):

Երբ ասում ենք, թե Քրիստոսն է անձի Փրկիչը պետք է հասկանանք նաև, որ հավատարմություն է նշանակում Նրա խոսքերին, քանզի մարդու փրկությունը Իր Խոսքից է, որ անձին է տրվել հենց Իր իսկ Քրիստոսի միջոցով, իսկ այս խոսքերը Քրիստոսինը չ՞է ՄԱՏԹ.25.40,46 ՄԱՏԹ.19.16-22, ՄԱՏԹ.16.24-28, Ղուկ,10.29-37: Ի՞նչպես պետք է հասկանալ այս Ավետարանական ճշմարտություները, եթե անձն արդեն փրկված է, ապա ի՞նչի համար են այս համարները և առհասարակ ին՞չի է Քրիստոս կոչ անում, որ Իր պատվիրաները կատարել, չ՞է որ փրկության ճամփան ողջ կյանքի, նորոգման և Տիրոջ հետ քայլելու ու Իր պատվիրաններին հետևելու հարատև ընթացք է :

 Դարձյալ, երբ Պողոս առաքյալը շեշտում է, որ շնորհով է փրկությունը, պետք է հասկանալ, որ Քրիստոսով է փրկությունը, ոչ թէ Պողոսով կամ Ապողոսով . «Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի է, որ մենք փրկվենք» (ԳՈՐԾՔ.4.12), որ փրկության նաև մտնելու կամ հասնելու համար հարկավոր է, որ մարդ Քրիստոս ունենա իր սրտում, վստահություն դեպի Քրիստոս՝ Իր պատվիրաներին, Իր սիրուն և անձը միշտ իր գիտակցության մեջ ունենա այն համոզմունքը, որ Ս.Հոգու զորությամբ է կատարում ցանկացած բան իր կյանքում.«Եվ Աստված է, որ մեզ պատրաստում է այս փոփոխությանը, նա, որ տվեց մեզ Հոգու առհավատչյան» (Բ.Կորնթ.3.5): Հետևաբար, երբ շեշտում ենք փրկության հասնելու, ապա հասկանում ենք Աստծու օգնությունը և Քրիստոսի փրկչարար իրական զուրոթյունը մարդու կողքին, նրա հետ և նրա մեջ:

Ոմանք կարծում են, որ մեկ անգամ ապաշխարելով փրկվում են  և իրենց անուները գրվում են կյանքի գրքի մեջ, համաձայն Հայտնության 20.12-15, որտեղ առաքյալը այսպես է շարադրում. «Եվ տեսա մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ և բաց արվեցին գրքեր. բացվեց նաև մի այլ գիրք՝ կյանքի գիրքը: Եվ մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն: Ծովը տվեց իր մեռելներին,մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի:Մահը և դժոխքը նետվեցին կրակե լճի մեջ: Եվ նա, որի անունը կյանքի գրքում գրված  չգտնվեց, գցվեց կրակե լճի մեջ:» Նախ այս համարներում ոչ  թէ կենդաննիների, այլ մեռած մարդկանց մասին է խոսվում, որոնք կանգնած էին Աստծու գահի առջև և «մեռելները դատվեցին ըստ իրենց գործերի» ասում է համարը: Այսինքն մահից հետո է մարդու փրկության վիճակը որոշվում, չենք խոսում բացառություների մասին և այս համարներում նշույլ անգամ չկա, որ անձն ապաշխարի նրա անունը գրվում է Կյանքի Գրքում: Շատ լավ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա իր սրտում ունենա փրկության վստահությունը առ Քրիստոս, որ միշտ իր մխիթարությունը, հույսը, հավատքը և սերը պատվաստված լինի Քրիստոսի վրա ու այսպես պետք է քայլի, մտածի և գործի ամեն Քրիստոսին հուսացող անձ:

Պողոս առաքյալը իր Բ. Կորնթ. 4.16 ասում է. «մեր ներքին մարդը նորոգվում է օրըստորե»: Լավ, եթ՞ե մարդ մի անգամ ապաշխարելով փրկվում է, ապա անձն այլևս աճելու, նորոգվելու կարիք չունի, չ՞է որ արդեն փրկված է, իսկ Քրիստոսի խոսքը, ինչպես հականալ.«կատարյալ եղեք, ինչպես,որ Ձեր երկնավոր Հայրն է կատարյալ», (Մատթ.5.48): Ճիշտ է, ոչ ոք չի կարող կատարյալ լինել, թեև եթե Տերը ցանկանա հնարավոր է, սակայն Քրիստոս այստեղ ցանկանում է ասել, որ շարունակեք նորոգվել օրըստորե, «Չ՞է որ մարդ դու պետք է դեռ աճես զորանաս, մաքրվես, պայքարես Իմ օգնությամբ և Ինձ ապավինելով շարունակես կատարելության ուղին», ինչպես Պողոս առաքյալն է ասում «ահով և դողով  դուք ձեր փրկության համար աշխատեցեք» (Փիլիպ.2.12): Սա նշանակում է, որ մարդ իր սրտում պետք է ունենա այն համոզմունքը, որ Քրիստոսն է իր Փրկիչը և Իր զորությամբ էլ կարող է փրկվել:

Եթե աճելու տեղ, Քրիստոսի պատվիրաներն կատարելու սրբազան պատվերներ ունի մարդ, ապա ի՞նչպես արդեն փրկվեց, այլ պետք է ասենք, որ կփրկվի, եթե ապաշխարությունը կրկնվող լինի անհատի կյանքում, ոչ թէ մի անգամ և արդեն երկնքի արքայության բանալին ունի սա այլ բան է: Երբ մարդ մտածում է, թէ մի անգամ և ամեն ինչ պատրաստ է փրկության համար, սա կարող է իր ծանր հետևանքները թողնել անձի վրա մտածելով, թէ մի անգամ ապաշխարելով ամեն բան ունի և նույնիսկ կարող է ոչինչ չանել, կամ էլ ինչ որ անի իր փրկության հարցում ոչինչ չի օգնելու, քանզի արդեն փրկված է ուշ թէ շուտ  այդ անձը ծուլության գիրկն է վազելու: Մի շատ բացասական երևույթ նույնպես կա, որ մարդ մեկ անգամ ապաշխարելով 1 կամ 2 տարի հետո նա ուժասպառ է լինում, հիասթափվում և սովորական ընթացք է դառնում ու բռնում է հուսահատության իր համար պատրաստված ուղին, իսկ եթե նրա մոտ, որ ամեն շաբաթ լինի ապաշխարության գիտակցությունը, կատարումը, ապա ամեն անգամ իրեն նոր կզգա,նոր արարած, քանի որ մարդ Տիրոջն  ամեն անգամ խոստովանելով կամ ապաշխարելով ավելի է իրեն զորավոր և մաքուր տեսնում Աստծու և մարդկանց առջև: Մի օրինակ ևս, որն իրապես լույս է սփռում  մեր բերած փաստերը ավելի հաստատելու և ամրապնդելու համար: Պատկերացնենք մի անձ, որ մի անգամ ապաշխարել է, ասենք, թէ արդեն փրկվել է, անհնար է, որ այնպես չլինի, որ դարձյալ մեղքի մեջ չհայտնվի, ի՞նչ ես կարծում, նա իր սրտում Քրիստոս ունի, եթե այո, ապա Քրիստոս մեղքին հակառակ չէ, այլ նրա հետ շատ լավ հարաբերության մեջ է: Նման մտածելակերպը Քրիստոսին և մեղքին իրար է միացնում, հիմա կասեք, իսկ ի՞նչպես, շատ պարզ: Քանի որ ասում եք, թէ մարդ մեկ անգամ ապաշխարելով ադեն փրկված է, ապա անձի ապաշխարությունից հետո կատարած մեղքի հարցը, ի՞նչպես պետք է լուծվի, չ՞է որ անձը մեքի մեջ է, իսկ որտեղ մեղք այնտեղ Քրիստոս չի կարող գործել, քանզի մեղքը հակառակ է Աստծու էությանը, բնույթին, իսկ մեղքն էլ հավատքի պակասությունից է գալիս, իսկ որտեղ հավատքի բացակայություն, Քրիստոս չի կարող զորավոր գործեր կատարել և կհեռանա տվյալ մարդուց ու այս առիթով Ավետարանն վկայում է. «Եվ չէր կարողանում այնտեղ որևէ զորավոր գործ կատարել, այլ քիչ թվով հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր: Եվ նա զարմանում է նրանց անհավատության վրա» (ՄԱՐԿ.6.5-6): Հետևաբար, դարձյալ եկանք մեր  նախկին առաջարկին, որ անձին հարկավոր է ՄՇՏԱԿԱՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ և ԿՐԿՆՎՈՂ ՈԳԻ: Երբ զգեստը կեղտոտվում է, ինչքան էլ գեղեցիկ լինի անհրաժեշտ է մաքրման, որից հետո իր նախկին սիրուն տեսքն է ունենում: Քրիստոս միշտ անձից ԽՆԴՐՈՒՄ Է, ՈՉ ԹԷ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՄՈՎՍԵՍԻ ՕՐԵՆՔԸ, որ անձը մաքուր լինի, եթե Քրիստոսի մեջ է, ապա հարկավոր է, որ նա նոր լինի, հին մարդուց հրաժարվի միշտ նորոգվի, իսկ երբ դառնում է հին մարդու ապրելաձևին, ապա Քրիստոսին դուրս է հրավիրում իր հոգու բնակարանից, չ՞է որ հինը և նորը չեն կարող իրար հետ համեմատվել, քանզի նորը նոր քայլեր է պահանջում, իսկ հինը նախկին ապրելաձևին է տանում. «Այս իմացեք, որ մեր մեջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին:»(Հռոմ.6.6):

Որպեսզի այնպես չնկատվի, որ մենք ապաշխրություն բառից խուսափում կամ էլ արգելում ենք, որ մարդիկ ապաշխարեն, այլ ուղղակի կուզենայինք հստակեցնել, որ ապաշխարությունը ողջ կյանքի շրջան է, ոչ թէ մի անգամ և ամեն ինչ կատարված է: Մի բան շատ կարևոր է ևս, որ Քրիստոս Իր քարոզարշավը սկսեց հատևյալ խոսքերով. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ 4.17): Ի՞նչ է նշանակում այս ամենը, որ Քրիստոսին մոտենալու կամ Նրա հետ հարաբերություն ունենալու համար հարկավոր է, որ որպես նախապայման Իրեն ընդունի և հրաժարվի իր մեղավոր նախկին վիճակից, վերադառնա մի ՆՈՐ ՎԻՃԱԿԻ, որտեղ Քրիստոսն է թագավորում, ոչ թէ Մովսեսը կամ Հովհաննես Մկրտիչը, իսկ քանի որ մարդ կարող է Քրիստոսին ընդունել և դարձյալ իր հին ընթացքին գնալ նորից, նրան հարկավոր է, որ իր մեղքերը խոստովանի կամ զղջա իր կատարած բազում մեղքերի համար, եթե քրիստոնյան այս կերպով, այս միտումով գործի և վարվի, ապա նա Տիրոջ հետ է, որովհետև նա զերծ է մեղքից, իսկ քանի դեռ այս մարմնի մեջ է ապրում.«Արդ, ամեն ժամ քաջություն ունենք ու գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մեջ, օտարանում ենք Տիրոջից ( որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թէ երևույթների վրա հիմնված):» (Բ.Կորնթ 5.6-7): Մեղքի մեջ հայտնվելն ամեն պահ հնարավոր է, իսկ քանի որ ապաշխարությունը դեղն է մեղքի, ինչպես որ ռետինով մաքրում ենք մատիտի գրածները, նույն է պարագան ապաշխարության ժամանակ կամ մի շատ տիպիկ և համահունչ օրինակ նույնպես: Բոլորս գիտենք, որ տղամարդիկ սափրվում են 1, 2 և 3 օրը մեկ, օրը  կարևոր չէ այստեղ, այլ այն, որ տղամարդկանց դեմքի մազերը կամ մորուքը աճում է, երբ երկար ժամանակ այն չի սափրվում, իսկ սափրվելուց հետո այն ամբողջովին մաքրվում է մազերից: Այսպես երբ մարդ երկար է ապրում այս մարմնի մեջ նույն վիճակի մեջ է հայտնվում(Տես.Հռոմ.7 գլխ.), որպեսզի միշտ իր հոգին մաքուր և դուրեկան լինի Աստծուն հարկավոր է, որ ապաշխարությունը անդադար լինի և այսպես միշտ նորոգվի Հիսուս Քրիստոսի մեջ, քանի որ Նա հաղթեց աշխարհին, մեղքին, իսկ ինչ իրեն է պատկանում նույնպես հավատացյալին է, եթե ճիշտ ու ուղիղ հավատով է Նրա մեջ:

Հաճախ այսպիսի խոսքեր ենք լսում, եթե մեկը ապաշխարհի և Տիրոջ քաղցրությունը ճաշակի անհնար է, որ հեռանա Քրիստոսից: Այս ամենով ուղղակի նրանք արդեն նախասահմանում են անձի ապագան, ապագան մարդու գիտությունից վեր է: Ինչպե՞ս կարելի է մութ սենյակում նկարագրել մի մարդու դիմագծեր կամ էլ ասել, թէ ի՞նչ գույնի աչքեր ունի, չ՞է որ խավարը թույլ չի տալիս անձին տեսնելու իր առջև կանգնած մարդու ամբողջական պատկերը: Նույն էլ մարդու միտքն է, այն կարողանում է սահմանել անցյալը, ներկան, քանզի գիտի, իսկ ապագան շղարշով է պատված մարդուց: Անձը չգիտի, թէ 1 կամ 2 րոպե հետո ի՞նչ կլինի իր հետ, ինչպե՞ս կարող է սահմանել և ասել, թէ նա արդեն փրկված է, երբ ամեն վայրկյան Զրպարտիչը նրան կրնկակոխ հետապնդում է և իր թակարդն է գցում: Ադամը և Եվան շատ-շատ հրաշալի  կերպով ճաշակել էին ոչ միայն Աստծու ներկայությությունը, այլ Աստված նրանց հետ էր խոսում, դրախտում մի վայր, որը լցված էր Աստծու անսահման ներկայությամբ և քաղցրությամբ, սակայն ինչ եղավ, բոլորս լավ գիտենք, մեղք, կործանում և դուրս նետվեցին դրախտից՝ Տիրոջ ներկայությամբ  և քաղցրությամբ հագեցած Ադամը  և Եվան: Պատճառն այն էր, որ մարդը չի կարող հաստատուն մի վիճակում մնալ, քանի որ նա շատ անգամներ է տատանվում և շեղվում իր ճանապարներից ու այդ ամենից զատ մարդն ազատ է բարու և չարի ընտրության մեջ: Մարդը նման է ծովի տարուբերվող ալիքների, ապա ի՞նչպես կարող է  վստահաբար միշտ մնալ մաքուր վիճակում, կարծում եմ Աստվածաշնչյան օրինակը բավ է, որպեսզի հասկանալի դառնա, թէ մարդն ինչպիսի թույլ և տկար է իր որոշումների, քայլերի ու խոսքերի մեջ: Որպեսզի էլ ավելի պայծառ և լուսավոր լինի հիշենք Իսրայելի թագավոր Սավուղի պատմությունը:

Թագավորաց գիրքը պատմում է, որ Տիրոջ հրամանով, Սամուելը Սավուղին ընտրում է Իսրայելի թագավոր՝ օծելով նրան, ասում է, թէ Տերն է Քեզ օծողը. «Սամուելն առավ յուղի սրվակն ու թափեց նրա գլխին: Նա համբուրեց նրան և ասաց. «Մի՞թէ Տերը չէ, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության, իր իսրայելացի ժողովրդի վրա: Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջ գտնվող թշնամիների ձեռքից: Եվ թող այս նշան լինի, թէ Տերն է քեզ օծողը...» (Ա.ԹԱԳ 10.1-2): Այսպիսով, Աստծուց էր Սավուղի օծությունը, քանի որ Տիրոջ հրաման էր դա, որ Սավուղը լինի Իսրայելի թագավոր և Տիրոջ հոգին հարկ եղած դեպքում առաջնորդում էր նրան. «Երբ Սավուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժվեց նրա վրա, և նրա բարկությունը սաստիկ բորբոքվեց» (Ա.ԹԱԳ.11.6): Սակայն հետո Տես Ա.ԹԱԳ. 13.8-14, այս համարներում տեսնում ենք, որ Սամուել մարգարեն հանդիմանում է Սավուղին և իր ափսոսանքն է հայտնում, իրեն թագավոր տեսնելու, ընտրելու հարցում և ասում է, որ իրենից վերցվելու է իր թագավուրությունը, քանզի նա հավատարիմ չգտնվեց Տիրոջ պատվիրաների նկատմամբ: Մեկ այլ ուրիշ համարներում ՏԵՍ Ա. ԹԱԳ.15.3-4,9-35 նկարագրում է, որ դարձյալ Սավուղը, թեև Տիրոջ կողմից էր ընտրվել, սակայն մեկ անգամ ևս իր անհավատարմությունն է դրսևրում Աստծու պատվիրաների, այսինքն Աստծու խոսքի հանդեպ և Տերը նրա փոխարեն Դավիթին է թագավոր ընտրում, իսկ Տիրոջ հոգին հեռանում է Սավուղի վրայից և Տիրոջ կողմից չար ոգին նրան սկսում է նեղել (Ա.Թագ.16.14. «Տիրոջ հոգին վերացավ Սավուղից, և Տիրոջ կողմից առաքված մի չար ոգի նեղում էր նրան») և այստեղից էլ սկսում է Սավուղի կործանումը, որն էլ ավարտվում է նույնիսկ ինքնասպանությամբ. «Սավուղն առավ իր սուրը և իրեն նետեց դրա վրա: Եվ կապարճակիրը տեսավ, թէ Սավուղն մեռավ...» (Ա.Թագ.31.5):

Սակայն այս օրինակների կողքին կան հակառակ օրինակներ, ինչպես Պողոս առաքյալը, որ սկզբից Քրիստոսի Եկեղեցին էր հալածում, սակայն հետագայում դառնում է Քրիստոսի Բարի Լուրը քարոզող առաքյալներից մեկը: Եղիան, որ սկզբից ի վեր Աստծու հավատարիմ մարգարեն էր, այդպես էլ մնաց և վերջում պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ (Դ.Թագ.2.11. «Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ»):

Ի՞նչ ենք ցանկանում, այս մի քանի օրինակներով ասել, որոնք թեև տարբեր են իրենց բնույթով, այսինքն մի օրինակում Տիրոջ ընտրյալը հավատարիմ է մնում Իրեն մինչև իր կյանքի վերջ, իսկ մյուսում, որ սկզբից իսկ Տերն է նրան ընտրում Իր նպատակների համար, բայց կեսից կամ մինչև վերջ հավատարիմ չի գտնվում Աստծու նկատմամբ և կործանվում է իր անհավատարիմ արարքների համար: Այսինքն մարդ չի կարող ասել, թէ ինքը կարող է հավատարիմ կամ անհավատարիմ լինել Քրիստոսին, քանի որ իրեն հայտնի չէ իր ապագան, նա ուղղակի եթե կամ կարողաներով կարող է խոսել, քանի որ ամեն վայրկյան կարող է հեռանալ Աստծուց և ամեն վայրկյան կարող է մոտենալ Նրան: Լատինական մի շատ լավ ասացվածք կա. «QUAE SUPRA NOS NIBIL AD NOS» (Ինչ մեզանից վեր է, մեզ չի վերաբերվում), այսինքն մարդուց շատ բարձր է, ասի, թէ նա մի անգամ ապաշխարելով փրկվեց կամ Տիրոջ քաղցրություն ճաշակած անձը նրանից չի հեռանա, թող Ատծունը Աստծուն, մարդը մարդուն, դա մարդ էակին չի վերաբերում և դրա վերաբերյալ ինչ էլ ասվի անպտուղ ու անիմաստ զբաղմունքի կվերածվի: Անշուշտ Տիրոջ խոսքերը և Տերը քաղցր են, քանի որ այն մեղրից էլ քաղցր է, նման խոսքերը ուղղակի նկարագրում են Տիրոջ քաղցրությունը, Նրա մեծությունը, հրաշալի և աննման լինելը, որ մարդ զուրկ է նման հատկություներից, որ մարդու քաղցրության, խաղաղության և երանական վիճակը Աստծուց է բխում և Նա է աղբյուրը, որ մարդ, երբ ճաշակի իր համար շատ քաղցր է, քանի որ նա զուրկ է նման որակներից (շաքարեղեն կամ շաքարավազ ուտելով է զգում, թէ ինչ է քաղցր լինելը, իրենից չէ այդ քաղցրությունը, այլ  շաքարեղենից է, նույն էլ Աստված է քաղցրություն ու ջերմություն հայտնում մարդուն) և կոչ է արվում մարդուն, որ ամուր կառչած մնա Աստծուց, քանզի դրանցից հեռանալով կհայտնվի թախծոտ անապատում ու այս աշխարը վշտի հովիտի կվերածվի նրա համար:    

Սա այլ բան է, ԵԹԵ  նա մինչև իր կյանքի վերջ հավատարիմ մնա, անշուշտ Տիրոջ խոսքին ապավինելով կարելի է վստահաբար ասել, այո, բայց մարդը փոփոխական է, ինչպես Իսրայելի ժողովուրդը, որ Տերը այդքան հրաշքներ գործեց նրանց մեջ, նրանց ներկայությամբ, սակայն նորից էին հեռանում Աստծուց և զոհեր էին մատուցում օտար աստվածներին  (Տես Ելք.32.1-35):

 Ապագան մարդուն հայտն՞ի է, բնականաբար ոչ, իսկ մեկը, որ Տիրոջը հավատարիմ է մնում  կփրկվի, դա պարզ է  Աստծու Խոսքից, որ այո, իսկ մարդը, ինչպես Սավուղը կարող է Տիրոջ հոգին անգամ ունենալ, սակայն հեռանալ Աստծու ճանապարհից սա ևս հնարավոր է: Մի խոսքով, ինչը Աստծուն է պատկանում այս պարագայում մարդը չի կարող ասել, թէ նա արդեն փրկված է, քանզի դա միայն Աստծուն է հայտնի,դա նշանակում է Աստծու փոխարեն անձն է նախասահմանում կամ որոշում իր ապագան, դարձյալ նման բաները, երևույթները ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԻ և ԻՐ ՈՐՈՇԵԼԻՔՆԵՐՆ ԵՆ:

Այս բաները մենք ինքներս մեզանից չէ, որ ասում ենք, այլ Աստվածաշնչյան ճշմարտություններ են, որոնց վրա են հյուսվում մեր մոտեցումները, իրենց վրա ունենալով Աստծու կնիքը, անշուշտ իբրև արմատ ունենալով Աստծու Խոսքը:

 Շատ հետաքրքիր է, որ հիմա ուսումնասիրենք Պողոս առաքյալի Փիլիպեցիների թղթի հետևյալ համարները.«Ահով ու դողով դուք ձեր փրկության համար աշխատեցեք» (2.12), «Ոչ թէ արդեն հասել եմ նպատակին կամ կատարյալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնած եմ Քրիստոս Հիսուսից: եղբայրներ, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի առջևում եղածները.ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին՝ Քրիստոս Հիսուսով» (3.12-14): Նախ սկզբից ուսումնասիրենք 2.12, այս համարի հատկապես. «ահով ու դողով ձեր փրկության համար աշխատեցեք» 6 բառից բաղկացած նախադասությունը: Պողոս 2.11 կոչ է անում հավատացյալներին, որ հնազանդ լինեն, քանի որ միշտ էլ հնազանդ են եղել, իսկ 14 կարող ենք այսպես շարադրել, որ անբիծ և անարատ ապրել, քանի որ դա է փրկության ճամփան և այստեղից էլ ծնվում է Իր այս խոսքը 3.12 14: Ուղղակի այստեղ, ինչ որ բան ասելն ավելորդ է, քանի որ Պողոսը շատ հստակ և մանրամասնորեն մեր առջև է ներկայացնում, թե քրիստոնյան դեռ շատ բաներ ունի կատարելու «Քրիստոսից կառչած» և նա պետք է ամեն բան թողնի իր հետևում ու առաջ դեպի իր Նպատակին սլանա, քանի որ իրեն հասած չպետք է համարի: Այստեղ չենք կարող չտեսնել, որ առաքյալն յուրաքանչյուրին մղում է, որ աշխատեն իրենց փրկության վրա, այս խոսքերը դարձյալ մեզանից չէ, որ ասում ենք,  այլ Աստծու Խոսքն է նման ձևով կարգադրում և պատվիրում մեզ ու Ձեզ: Եթե ասվում է, թէ մարդ արդեն փրկվել է, չ՞է որ Քրստոս և Իր Խոսքն է արհամարհվում կամ ուղղակի հաշվի չի առնվում, իսկ նման կեցվածքը հանդուրժել՞ի է Քրիստոսի հանդեպ: Մեկ այլ ուրիշ համարում ասվում է Փիլիպ.1.19. «Որովհետև գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկությանը», թէ Քրիստոսի քարոզությունը ծառայում է իր փրկությանը, Ս.Հոգու օգնությամբ:

Որպեսզի ոչ թէ մեկ, այլ մի քանի համարներով հաստատենք, մեր համոզմունքները, ապա արժանի է հիշատակել, Պողոս առաքյալի Եբրայեցիների 6.9-12. «Սիրելիներ, թեպետև այսպես եմ խոսում, բայց վստահ եմ ձեր վրա, որ լավագույն ուղու վրա եք, մանավանդ որ այն առաջնորդում է փրկությանը: Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերըը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ: Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հաստատ մնա ձեր հույսը մինչև վերջ: Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները»: Շատ հստակ է, որ Պողոսը դարձյալ հորդորում  է հավատացյալներին, որ իրենք ճիշտ ուղու վրա են կանգնած, որը տանում է ՓՐԿՈՒԹՅԱՆ, քանի որ նրանք բարի գործեր և սեր էին ցուցաբերել իրենց մերձավորի նկատմամբ, իսկ Աստված արդար է և Ձեր հավատը, սերը և համբերությունը չի մոռանա: Ապա ու՞ր մնաց այն, որ անձն արդեն փրկված է, Պողոս առաքյալն յուրաքանչյուրին է ուղղում այս խոսքերը, այդպես չ՞է: Մենք որ ասում ենք անձը դեռ անելու բան ունի իր փրկության հարցում, ավետարանական ճշմարտություներն են ասում դրանք, արդեն բազմաթիվ համարներ ենք մեջբերել Աստծու Խոսքից, որ բոլորին մղում է, որ իր փրկության հարցում առաջնորդ ունենալով Քրիստոսին և Իրենից ձեռք բերած պարգևները ի գործի դրվի այս աշխարհում: Այս առումով դիպուկ է հիշել Երեք ծառաների առակը Մատթ.25.14.29: Երբ տանուտերը իր ունեցվածքը հեռու երկիր գնալիս, տալիս է իր ծառաներին, որպեսզի դրանք օգտագործեն գործի մեջ դնեն, մեկին տալիս է 5, մյուսին 2 և մի ուրիշին 1,  յուրաքանչյուրին ըստ իր կարողության և տանուտերը գնում է վերադառնալու պայմանով: Եվ ահա մի օր ծառաների տերը գալիս է և նրանց կանչում է իր մոտ տեսնելու համար, թէ ի՞նչպես են վարվել իր հարստության հետ: 5 քանքար ունեցողը 10 էր սարքել, 2 -ը 4 , իսկ 1 ունեցողը տարել և հողի տակ էր թաքցրել և դրա հետևանքով արժանանում է հետևյալ խոսքին. «Իսկ այդ անպիտան ծառային հանեցեք դուրս, արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (25.30): Ինչպե՞ս հասկանալ այս առակը, նախ Քրիստոս իր ծառաներին, իրեն հուսացողներին պարգևներ և հնարավորություն է տալիս փրկության, ըստ իրենց կարողության և ցանկանում է, որ դրանք իրենց շահին և ի փառս Տիրոջ կատարվի:

Երկրրորդ անձից հավատարմություն է պահանջում, որ Իրենից ստացած ցանկացած պարգև գործի մեջ դրվի մարդու կյանքում, ինչն էլ հետագայում հիմք է լինելու, որ նա չհայտնվի «արտաքին խավարը, որտեղ ատամների լաց և կրճտում կլինի» այլ դրա փոխարեն երանական վիճակի.«Ապրես, բարի և քչի մեջ հավատարիմ ծառա, որովհտև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտիր քո տիրոջ ուրախության մեջ» (25.23): Իսկ ո՞րն է քանքարների գործը, դա Քրիստոսի սերն է, Աստծու և մերձավորի նկատմամբ, քանզի ապաշխարելով չէ, որ Քրիստոս մարդուն սիրում է, այլ Իր ՍԵՐՆ իր սրտում ունենալով, որի համաձայն  Քրիստոս իր մեջ է բնակվում և մարդն էլ Նրա մեջ, քանզի ի՞նչ օգուտ, եթե սեր չունենա ապաշխարի, կամ Քրիստոսին հավատա: Սերն է քրիստոնիայի կյանքի զարդարանքը, ինչպես որ մարդ չի կարող առանց սրտի գոյատևել մեկ վայրկյան անգամ, նույնպես և քրիստոնյան առանց սիրո ԱՌԱՆՑ ՔՐԻՍՏՈՍԻ է.«Ինչպես իմ Հայրն սիրեց ինձ, ես էլ ձեզ եմ սիրեցի. իմ սիրո մեջ հաստատուն մնացեք: Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ նրա սիրո մեջ... Այս է իմ պատվիրանը . որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար... Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց» (Հովհ. 15.9-10,12,17):

Երորրդ, որ որպես նախապայման քրիստոնիային հարկավոր է Տիրոջ շնորհը ունենալ, որ ձեռք բերովի չէ, այլ այն տրվում է  ՄԻԱՅՆ ՔՐԻՍՏՈՍԻՑ, Քրիստոսով, Քրիստոսի մեջ ու Քրիստոսի հետ, քանի որ այն ձրի է, որն անձին տրվում է որպես փրկության միջոց:

Որոշ քրիստիոնյաներ ուղղակի կամա թէ ակամա զանց են առնում կամ հավելվածի բնույթ է կրում իրենց համար Հակոբոս առաքյալի թուղթը մասնավորապես 2.14.24 համարները («Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մեկն ասի, թէ հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Միթե հավատը նրան կկարողանա՞ փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվայ ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցէ՛ք», և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ Նույնպէս և հավատը. եթե նա գործեր չունի, առանձինն մեռած է։ Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցու՛յց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով: Դու հավատում ես, որ մեկ է Աստված. Լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի։ 2Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ սեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին, որպես զոհ։ Տեսնո՞ւմ ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին և գործերով էլ հավատը կատարյալ դարձավ։ Եվ կատարվեց Գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ նրան որպես արդարություն համարվեց, և նա Աստծուն բարեկամ կոչվեց»։Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թէ միայն հավատով։»), որտեղ ընդարձակ և ճշգրիտ կերպով առաքյալը շատ է կարևորում բարի գործերի դերը քրիստոնիայի կյանքում, որ առանց բարի գործերի հավատքը մեռած է, ինչպես ձուկն առանց ջրի: Առաքյալը հատկապես դիմում է նրանց, ովքեր կարծում են, թէ հավատքը արդեն բավ է իրենց արդարության կամ փրկության համար, չ՞է որ դևերն էլ են հավատում: Ի՞նչ օգուտ, եթե մարդ հավատք ունենա, սակայն հավատք արտահայտող գործեր չունենա, մ՞իթե հավատքը կարող է փրկել նրան, իհարկե ոչ փուչ մարդ, հավատքը դատարկ բան է առանց բարի գործերի կամ սիրո, քանի որ բարի գործերը դա սիրո և կարեկցանքի դրսևորում է: Նույն է պարագան ապաշխարության, եթե չլինի բարի գործեր, ի՞նչ փրկություն կամ արդեն փրկված է անձը, չ՞է որ հավատքը բավ չէ  փրկվելու համար, եթե դրան չմիանա, չհամագործակցի սերը, որն արտահայտվում է բարի գործերով. «Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թէ միայն հավատով: Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով։ Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէես էլ մեռած է հավատը առանց գործերի։:» (Հակ. 2.24-26):

Նախ առաքյալը, հիշեցնում է, որ փրկվելու համար անհրաժեշտ պայման է, որ մարդ բարի գործեր ունենա, այսինքն սեր, որից հետո է բնականաբար փրկությունը, անշուշտ հարատևության մեջ, իսկ ԵԹԵ ՄԱՐԴՆ ԱՐԴԵՆ ՓՐԿՎԵԼ է, ԱՊԱ Ի՞ՆՉԻ  Է ԱՌԱՔՅԱԼՆ ԱՍՈՒՄ, ԹԷ ՀԱՎԱՏՔ ՈՒՆԵՆԱԼ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՆՁԸ ՓՐԿՎԱԾ Է, Ի՞ՆՉԻ, ԻՆՉի......: ՍԱ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՆ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՀՆԱԶԱՆԴՎԻ  ԱՄԵՆ ՈՔ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԱՆՎԵՐԱՊԱՀԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է: Յուրաքանչյուր ոք համաձայն կլինի մեզ հետ, քանի որ առաքյալը այսպես է պատվիրում: Երբ ոմանք ասում են, թէ արդեն իրենք փրկված ենք, բայց մ՞իթէ չի հակասում առաքյալի խոսքերին, երբ ասում է, թէ հավատքը, բավարար չէ փրկության համար, այլ այն մեռած է, նույնիսկ կիսամեռ էլ չի ասում, այլ մեռած: Եվ շատ անհրաժեշտ է ընդգծել, որ այստեղ փրկության մասին է խոսում առաքյալը, որի համար մարդ բնականաբար հատուցվելու է: ԱՆՁԸ չի ՓՐԿՎՈՒՄ  ապաշխարությամբ, այլ բարի գործերով՝ սիրով, որոնք ծառայելու են  անձի փրկությանը, հավատքով շաղաղված, իբրև առաջնորդ ունենալով Քրիստոսին: Այսպես, երբ մարդն իր կյանքում Քրիստոսից պարգև և շնորհ է ստանում, դրանցից յուրաքանչյուրն էլ իր տեղն ունի անձի փրկության գործում, սակայն պետք է առաջնայինը զատել երկրորդականից: Բարի գործեր, սիրել բառերից անպակաս է Քրիստոսի իրական ներկայությունը անձի հետ, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Ս. Հոգու միջոցով, որ տրվեց մեզ («Որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հուգու միջոցով, որ տրվեց մեզ» Հռոմ.5.5), այսինքն բարի գործերն Իր անունով է կատարվում, քանի որ Քրիստոսից դուրս կատարված գործերը արժանի են դատապարտության: Ապաշխարելով մարդ Աստծուց ԱՅՈ բառն է ստանում, Աստծու հետ հարաբերության մեջ մտնելու համար, որ Աստված պատրաստ է նրան ներել: Երբ  շնորհ ենք ասում, որ ձեռք է բերվում հավատով, որոնցից էլ ծնվում են բարի գործերը հարկավոր է այսպես հասկանալ, որ մի շատ աղքատ մարդ, որը ապրելու համար ոչ գումար, ոչ էլ կացարան ուներ և ահա մի օր հանկարծ մի մեծահարուստ մարդ առանց հաշվի առնելու նրա թշվառ վիճակը, ով լինելը, նրան է կտակում իր ամբողջ  հարստությունը, պայմանով, որ այն ծառայի, թէ իր բարեկեցությանը, թէ իր նմաների վիճակի բարելավմանը և այդ գումարի շնորհիվ այս աղքատ մարդը արդեն հարուստի կարգավիճակ է ձեռք բերում: Իրենից չէր իր հարուստ լինելու իրողությունը, այլ այն մարդուց, որն իր ունեցվածքը չխնայեց ընչազուրկի համար: Եվ այսպես աղքատ, սակայն արդեն ՀԱՐՈՒՍՏ մարդը, եթե միայն իր հաճույքների համար կիրառի այդ հարստությունը, իրավա՞ցի կվարվի Մեծահարուստի նկատմամբ, անշուշտ ոչ, իսկ եթե կատարի այնպես, ինչպես որ խնդրել էր Մեծահարուստը, բնականաբար գոհացուցիչ կլինի, չ՞է որ այն ծառայեց իր նպատակին: Այս է պարագան քրիստոնիայի մոտ, Քրսիտոսի շնորհով նա հարստանում է և նրա հետագա քայլը, դա շնորհի հետքերով քայլելն է, քանի որ շնորհը դա Տիրոջ անսահման սերն է, ողջ մարդկության հանդեպ, որ Իր կյանքը մարդկությանը որպես փրկագին տվեց և պարտամուրհակը մեխեց խաչին: Ի՞նչ օգուտ, եթե այդ սերը կամ շնորհը չկիրառվի մարդու կյանքում և առաքյալն ասում է.« որ Դուք Աստծու շնորհն ի զուր ընդունած չլինեք» (Բ.Կորնթ.6.1): Շնորհն ակնկալում է բարի գործեր, սեր, իհարկե հավատքով, եթե չկան այս երկու պարգևները ի զուր է Աստծու շնորհը :

Եթե վատ արարքը կարող է արգելք հանդիսանալ («Որովհետև մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ,հարբեցողություններ,անառակություններ, և սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու» Գաղատ.5.19-21) անձի ուղղակի փրկության վրա, մ՞իթէ սիրով կատարված գործերը չեն կարող մարդուն փրկություն բերել («Իսկ Հուգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն,քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն...»Գաղատ.5.22) և ինչ մարդ սերմանում է այն էլ կհնձի, եթե մարմնի համար է, ապա հավիտենական դատապարտություն, իսկ  ով Ս.Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ հավիտենական կյանք կստանա, համաձայն Պողոս առաքյալի Գաղատացիների 6.7-10 թղթի. «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետև, ինչ որ մարդս սերմանում է իր մարմնի համար,այդ  մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հուգու համար է սերմանում, այդ Հուգուց էլ կհնձի հավիտենական կյանք: Իսկ բարի գործերից չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձեք, եթե չթուլանաք: Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ, մանավանդ մեր հավատակիցների հանդեպ»:

Քանի որ բարի գործերի մեջ հարատևելով է, որ Աստծուն հաճելի է մարդ, քանի որ Աստված բարի է և Նա ցանկանում է, որ նրա զավակները նույնպես ամուր բռնած մնան բարի գործերից, հեռու մնան չար բաներից («Փորձեցեք ամեն ինչ, բարին ամուր պահեցեք, հեռու մնացեք բոլոր չար բաներից» Ա.Թեսաղ.5.21-22): Ի՞նչու Պողոս առաքյալն անդադար կոչ է անում, որ քրիստոնյաները հաստատուն մնան բարի գործերի մեջ, սիրու, քանզի սա է միակ միջոցը Քրիստոսին հասնելու և Նրա հետ վայելելու այն բարիքները, որ վաղուց պատրաստված է Իր հավատարիմների համար և առաքյալը Կողոսացիների թղթում հռչակում է քրիստոնիայի ապրելու և գործելու ընթացքը. «Եվ ինչ որ անեք խոսքով և գործով, բոլորն արեք Տեր Հիսուսի անունով. գոհություն մատուցեցեք նրանով Աստծուն և Հորը:   ( Կողոս. 3.17), «Ինչ որ անեք սրտանց, որպես չէ Տիրոջ համար եք անում և ոչ թէ ՝ մարդկանց համար: Իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Հիսուս Քրիստոսին եք ծառայում: Իսկ անիրավը պիտի պատժվի ըստ իր անիրավության, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա»(Կողոս. 3.23-25):

Երբ ասում ենք բարի գործեր, ապա ոչ այլ կերպ չենք հասկանում, եթե ոչ ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Որովհետև նրանով դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ, որը  եղավ մեզ համար Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն, և փրկություն» (Ա.Կորնթ.1.30): Այսինքն Նա՝ Քրիստոսն է քրիստոնիայի հիմքը, թէ փրկության և թէ բարի գործերի մեջ, քանի որ Նա է, որ անձի կյանքում աճեցնում է սերը, թէ Իր և թէ մարդու հանդեպ «Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին Աստված է, որ արդարացնում է (Հռոմ 8.33)»: Եթե գործերի հատուցում կա, ապա ինչպե՞ս մարդ արարած, որ մի անգամ ապաշխարեցիր, փրկվեցիր: Տես Հարուստ երիտասարդի պատմությունը Մատթ.19.16-22:

Այո, մենք միշտ էլ ասում ենք, որ անձի կյանքը հարատև ապաշխարություն պետք է լինի, քանի որ մեղքը միշտ յուրաքանչյուրի հետ է, այսինքն մեղք գործելը հնարավոր է Քրիստոսին ընդունելուց հետո էլ, իսկ երբ համապատասխան դեղամիջոցն է օգտագործվում, ապա ցավն ի չիք է դառնում: Մարդ չի կարող մեկ անգամ միայն հիվանդանալ, այլ ամեն վայրկյան էլ հնարավոր է հիվանդանա և դեղի կարիք ունենա ու այդ դեղահաբերը տրվում են մարդու միակ ու աննման Բժշկից՝ Քրիստոսից:

Իհարկե, հիմա ոմանք կասեն, բայց չ՞է որ «Ոչ ասում եմ ձեզ, սակայն, եթե չապաշխարեք, ամենքդ կկորչեք...Ոչ, ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպե պիտի կորչեք» (Ղուկ.13.3,5) ասենք, որ այստեղ ապաշխարությունը, որպես նախապայման է անձին, որ Քրիստոսին իր մեջ ունենա հակառակ դեպքում բոլորն էլ կկորչեն, ինչպես գալիլիացիները: Հովհաննես ավետարանիչն ասում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող: Եթե մեկը իմ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի և կչորանա, և այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցեք Աստծուց, և ձեզ կտրվի:» (15.5-8), իսկ Պողոս առաքյալն էլ շարունակում է. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է . որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ.Կորնթ.5.17), որը նոր ապրելաձև է խոստանում ու եթե Քրիստոսի վրա հաստատված լինի անձի ողջ կյանքը, ապա նա կփրկվի, իսկ ապաշխարությունը, որ Քրիստոս ասում է, եթե չապաշխարեք բոլորտ էլ նույն վիճակին կարժանանաք, այպես պետք է հասկանալ, որ եթե Նրան  չընդունեն նույն ցավալի վիճակն էլ նրանց  է սպասվում մի օր, քանի որ Իրենով է փրկությունը:

Հիմա մենք պետք է մի շատ կարևոր հատվածի մասին խոսենք, որը գտնվում է Պողոս առաքյալի Եփեսացիների 2.4-10 համարներում («Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկվեցինք)։ Նրա հետ հարություն տվեց մեզ և նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով, 7որպեսզի գալիք բոլոր դարերում ցույց տա իր շնորհի անչափելի մեծությունը մեր նկատմամբ՝ քաղցրությամբ ի Քրիստոս Յիսուս. Որովհետև Աստծու շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով. և այս ձեզնից չէ, այլ պարգևն է Աստծու, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա. Որովհետև նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք։»), նաև ձրի փրկության վերաբերյալ, որը ոմանք շատ սխալ կերպ են մեկնաբանում և հասկանում, ոչ միայն սխալ են ըմբռնում, այլ իրենց ոչ ճիշտ իմացությունը, այսինքն անճշմարտությունը, որոշ մարկանց համար փորձում են ճշմարտություն ներկայացնել:

Ի՞նչն է խնդիրը կամ ի՞նչպես են հասկանում որոշ քրիստոնյաններ, որ ասում են մարդ Տիրոջ շնորհով փրկված է, վերջ, այսինքն մնացած բաները սեր, բարի գործեր և այլն բացառում են  մարդու փրկության մեջ: Մենք էլ ենք ասում, որ Տիրոջ շնորհով է փրկությունը, սակայն կարևոր է իմանալ, թէ ինչպես պետք է ընկալել դա կամ հասկանալ, այստեղից է ծագում մեր և նրանց միջև հակասությունը: Իսկ մենք ավելացնում ենք  հավատքը, սերը, որ Պողոս առաքյալը նույնպես կարևորում է մարդու փրկության հարցում և բարի գործերը, ի՞նչի են ծառայելու, այսինքն մարդու փրկության հարցում թվարկած պարգևները դեր չու՞նեն: Ըստ իրենց բացատրությամբ ոչ, քանի որ Տիրոջ շնորհով ՄԱՐԴ ԱՐԴԵՆ ՓՐԿՎԱԾ Է, փրկվելու կամ կփրկվիի փոխարեն,  նրանց կողմից օգտագործվում են արդեն փրկված տերմինը, ըստ որի ուղղակի մարդ կարող է նույնիսկ ոչինչ չանել, ինքը արդեն փրկվել է, իսկ ինչո՞ւ է հարուստ երիտասարդը հարցնում. «Բարի վարդապետ, ի՞նչ պետք բարիք գործեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»(Մատթ.19.16), իսկ Հիսուս պատասխանում է. «Եթե կամենում ես հավիտենական կյանք մտնել, պահիր պատվիրանները: Նա ասաց «Որո՞նք»: Քիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, քո հորն ու մորը մեծարիրը և քո ընկերոջը քո անձի պես պետք է սիրեսը»: Երիտասարդը նրան ասաց.«Այդ բոլորը իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: Հիսուս նրան ասաց.«Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս և դու արի իմ հետևից»: Երբ երիտասարդը այս խոսքը լսեց, տրտմած գնաց. որովհետև շատ հարստություն ուներ» (Մատթ.19.17-21), իսկ ինչո՞ւ  Քրիստոս չասաց «Գնա խաղաղությամբ, դու արդեն փրկված ես», այլ դրա փոխարեն նրան ասաց, որ «Դու դեռ շատ բաներ ունես անելու, որից հետո նոր կարող ես մտնել երկնքի արքայություն,իհարկե լավ է, որ դու պահում ես մյուս պատվիրաները, սակայն լավ կլինի, որ Քո ունեցվածքն էլ աղքատներին տաս, որը նույնպես կարևոր է», ուր մնաց, որ մարդն արդեն փրկված է, ի՞նչ է չի հակասում Քրիստոսի խոսքին, թույլատրելի է նման կեցվածքը, նման մեկնաբանումը:

Դարձյալ ինչո՞ւ է տրվել Քրիստոսի Սերը, որ մարդիկ միմյանց սիրեն հանուն ոչինչի, այն իմաստով, որ արդեն փրկված են, եթե մեկն ասում է, թե ինքն արդեն փրկված է, կարող է իր քանքարը տանի և հողի տակ թաքցնի, իսկ երբ տանտերը գա ու հարցնի, թէ ինչքան է ավելացրել այդ քանքարին և բնական է կասի ոչինչ ու կավելացնի, թէ ոմանք ասեցին, թէ ես արդեն փրկված եմ շնորհով, առանց սիրո, բարի գործերի, ի՞նչ է դա բա՞վ չէ, այդ ժամանակ Տերը կասի.«Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տ՜եր,» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ 7.21): Բազում անգամներ ենք ասել, որ բարի գործերը դա ՍԵՐՆ է, այս անգամ էլ չենք զլանում կրկնելուց, որը հանդիսանում է քրիստոնիայի փրկության հիմքը, հիմնական աղբյուրը, քանի որ դա Աստծու էությունն է. «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. և ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»(Հովհ.14.21): Սերն է դեպի Քրիստոս տանող միակ ճանապարհը, քանզի գրված է.«Այս երկու պատվիրաններից են ամբողջ Օրենքը և մարգարեները»(Մատթ.22.40), իսկ առաքյալը նույն ոգով շարունակում է. «Եվ ոչ ոքի պարտապան մի մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը: Մի շնացիր,մի սպանիր մի գողացիր, սուտ մի վկայիր,մի ցնկացիրը և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, այս խոսքի մեջ է բովանդակվում, թէ սիրիր ընկերոջը ինչպես քո անձը. սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի լրումը» (Հռոմ.13.8-10): Սերն է մարդուն միացնում ու հաղորդակցության մեջ դնում Աստծու հետ: Պողոս առաքյալի Սիրո Օրհներգը բավ է, որպեսզի սերը հանդիսանա անձի փրկության միակ ուղին, քանի որ այն է զարդարանք ու կենդանություն տալիս Աստծու մյուս շնորհներին. «Սրանցից մեծագույնը Սերն է» (Ա.Կորնթ.13.13): Իսկ երբ Սեր ասելիս միակ բառն ենք գործածում հանկարծ թող շփություն չառաջան, որ մերժում են ապաշխարությունը, հավատքը և շնորհը, այլ ուղղակի ամեն բան իր տեղում:

Որտեղ սերը չկա, այնտեղ դատարկություն ու անշունչ է և մնացած բաները էլ ի՞նչի կարող են ծառայել, առանց արևի ողջ բնությունը կվերանա, դևը կարող է հավատալ, բայց չի կարող սիրել: «Եթե ունենամ  ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց  սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա.Կորնթ.13.2), մեկ այլ ուրիշ համարում առաքյալն շարունակում է նույն պաթոսով դարձյալ նախապատվությունը տալիս է սիրուն. «Քանի որ նա, ով միացած է Քրիստոս Հիսուսին, ոչ թլփատված լինելը արժեք ունի և ոչ անթլփատ լինելը, այլ՝ հավատը, որ սիրով է գործում» (Գաղատ.5.6): Սերն է թագավորը ու ծառան մարդու կյանքոււմ, որը խոնարհաբար ծառայում է իր Տիրոջը . «Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։ Եվ սրանո՛ւմ երևաց Աստծու սերը մեր հանդեպ. այն, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։ Սրանո՛ւմ է սերը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց», «Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ նա ունի մեր հանդեպ։ Աստուած սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, եւ Աստված բնակվում է նրա մեջ»։  ( Ա. Հովհ.4.8-11,16) եզրափակում է Սիրո Առաքյալը: Իսկ մյուս առաքյալն ավելացնում է. «Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որ կապն է կատարելության» (Կողոս.3.14) ու Եփեասացիների թուղթը 3.17 ավելի է հաստատում սիրո մեջ մնալը. «Եվ դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք»: Եթե Հիսուսն ու  առաքյալները, ինչպես տեսանք այդքան կարևորում են Սիրո դերը, որն անկասկած արտահայտվում է բարի գործերով, ապա մենք ինչու՞ չպետք է ամեն բանից վեր դասենք և չասենք, որ դա է միակ միջոցը փրկության հասնելու, իբրև օգնական ունենալով մյուս շնորհները ու Առաջնորդ ու Ապավեն ունենալով Ս. Հոգուն: Երբ Սիրո դերը այսքան բարձրացնում ենք Ավետարան է դա ասում, միայն Պողոս առաքյալի Ա. Կորնթ.1-13,  հերիք է, որպեսզի ամեն կասկած կամ շշուկ վերանա, ովքեր համաձայն չեն լինի մեզ հետ:

Ախր ի՞նչպես առանց Տիրոջ պատվիրաների կամ Հոր կամքը կատարելու կարելի է ասել, որ երկնքի արքայության տոմս արդեն մարդ ունի կամ մարդն արդեն փրկված է, իսկ Քրիստոս չ՞է ասում. «Ով որ լսում է իմ այս խոսքերը եւ կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. Անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ով որ լսում է իմ այս խոսքերը  և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա»(Մատթ. 7.24-26): Մարդն առանց Տիրոջ պատվիրաները կատարելու կամ Նրա Խոսքին հնազանդվելու կարո՞ղ է միանգամից փրկվել, ի՞նչպե կարելի է զինվորին շքանշան տալ առանց հերոսական քայլի, իսկ եթե նա բազմաթիվ  շքանշաներով զարդարվի, անիմաստ է, քանզի այդ ամենը սխրագործության արարքի հետևանք չէ, այլ պարզապես կեղծիք ու շինծու է: Կամ բռնցքամարտիկին առանց մարտնչելու, դեռ մարտը չսկսած նրան հանձնվի նախատեսված մրցանակը կամ գոտին, սա ոչ միայն անտրամաբանական է, այլ ծիծաղելի: Ի՞նչպես կարող է Հիսուս մեկին փրկել, երբ նա Իր սիրո և սրբության, կատարելության տանող պատվիրաները չի կատարել: Ղուկասի ավետարանում մի դրվագ կա, երբ Հիսուս առանց որևէ արարքի, միայն այն, որ Ավազակը ասում է.«Յիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»(Ղուկ.23.42), իսկ Հիսուս պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»(23.43): Այս դեպքն ոմանց թույլ չպետք  տա մեկնաբանել այսպես,թէ ավազակը ոչինչ չարեց, սակայն դրախտում Քրիստոսի հետ էր արդեն, նույնպես կարելի է նման կերպ վարվել, պետք է ասել ոչ, քանի որ Քրիստոսն է փրկություն պարգևողը և բաշխողը Նա ինչպես ուզում է այնպես էլ վարվում է, քանի որ Նա նույնպե շաբաթ օրվա Տերն է, եթե այս օրինակին մի մարդ հետևի, այն իմաստով որ ասի կրկնելով ավազակի խոսքերը. «Հիշիր ինձ, Տեր, երբ գաս Քո թագավորությամբ» և մտածի, թէ արդեն դրախտում է և ոչինչ չանի: Ապա իմացիր մարդ արարած դու կործանված ես, իհարկե  չենք խոսում այն մարդկանց մասին, ովքեր խաչի վրա կիսամեռ վիճակում կամ էլ մի խոսքով ի վիճակի չեն եղել Տիրոջ կյանք և հավիտենականություն պարգևող պատվիրաները կատարել, նման դեպքերը բացառություների կարգին են պատկանոււմ: Հիմա ոմանք  կասեն ուղղակի, որ անհնար է, որ մարդ կատարի Տիրոջ կամ Քրիստոսի օրենքները, պատվիրաները, մի հարց նման մտածող մարդկանց, արդյո՞ք Քրիստոս մարդու կործանումն է ցանկանում, մի՞թէ Նա կարող էր մարդու ուժերից վեր բան հանձնարարել ու այդպես նրան կամաց–կամաց տանելով հավիտենական դատապարտության: Կարծում ենք նման կեցվածքը ոչ քրիստոնեական է: Քրիստոս, եթե մարդուն այնպիսի պատվիրաններ տար, որ նա չկարողանար կատարել, ապա ի՞նչի աշխարհ եկավ, ի՞նչի մարդուն խոստացավ երանական կյանք, որին չ՞ի կարող հասնել, ինչպիսի անհեթեթություն, ինչպիսի անիմաստություն:

 Նախ պարտադիր է նշել, որ մարդ իր սեփական ուժերով չէ, որ կատարելու է Ավետարանի խոստումները, այլ Աստծու զորությամբ, ինչպես առաքյալն է ասում. «Մենք անձամբ մեզնից որևէ  բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է ՄԵՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ» (Բ.Կորնթ.3. 5), «Երբ որ գա Նա՝ Ճշմարտության  Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ՁԵԶ» (Հովհ.16.13): Առաքյալները, որ օգտագործում են, ՁԵՐ, ՄԵԶ բառերը դրանք ուղղված են ամեն անհատի, որն ավելի է գոտեպնդում ու քաջալերում ամեն քրիստոնիայի, որ ինքը Մենակ չէ, այլ Զորությունների Տերն է նրա հետ: Մի գեղեցիկ ու հրաշալի պատմություն կա Հին Կտակարանում, երբ Եսային ասում է. «Վա՜յ ինձ. Ես մի տառապած մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում...Եվ ահա ինձ ներկայացավ սերովբեներից մեկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի: Բերեց մոտեցրեց իմ բերանին ու ասաց. «Ահա մոտեցիր քո շուրթերից դա կհանի քո անօրենությունները և քո մեղքերը կսրբի քեզնից» (Ես.6.5-7) Այս օրինակով էլ, մարդ ունենալով Ս.Հուգու կրակը իր շուրթերին, ո՞վ է ասում, որ չի կարող պատվիրանները կատարել, մի բան էլ ավելիի է ընդունակ: Քրիստոս թողեց Իր պատվիրաները, որովհետև դրանց մեջ են բարության, բարոյականության կատարելությունը, որովհետև դրանցով է, որ մարդ կարող է անբասիր ու օրինակելի կյանք վարել երկրի վրա, մինչև Հիսուսի փառավոր Երկրրորդ գալուստը և վերջապես պատվիրանները դրանք Տիրոջ Խոսքն են, որոնց մեջ են թաքնված մարդու փրկությունը, երանական կյանք, հարություն և այլն:

 Հարկավոր է, որ մարդ իր սեփական կյանքով Քրիստոսի բուրմունքը սփռի իր շրջապատի ու մերձավորի նկատմամբ, իսկ դա ո՞րն է. իհարկե Քրիստոսի Սերը և այդ սիրով վարվելով է, որ մարդ կարող է մտնել Քրիստոսի հետ ոչ միայն հարաբերության մեջ, այլ փրկության ճամփա ու նավ:

Հիմա տեսնենք Պողոս առաքյալը, ի՞նչ է ցանկանում վերջապես ասել. «որովհետև շնորհով փրկվեցիք»:

1.     Պողոսի առաքյալն իր թղթի հենց սկզբում («Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների մէջ, որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության՝ հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ։ Նրանց թվում և մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկությունները. և իսկապես Աստծու բարկության արժանի մարդիկ էինք ուրիշների նման։» Եփես.2.1-3) նկարագրում է, մարդու ընկած և անկարող վիճակը, որ մարդու համար, մեղք գործելը սովորություն էր դարձել և դրա հետևանքով Աստծու բարկությանն էր արժանացել:

2.     Եթե մարդ հայտնվել էր նման թշվառ վիճակում, ապա հարկավոր էր մի գերբնական օժանդակություն, որպեսզի կարողանար նրան այդ վիճակից դուրս հաներ, քանի որ խավարը չէր կարող լույս ունենալ իր մեջ:

3.     Ատված տեսնելով մարդու ողորմելի և կործանված հոգին, չէր կարող իր սիրուն և ողորմածությանը հակառակ վարվել:

4.     Անհրաժեշտ էր մի միջոց, դա Քրիստոսն էր, որ գալով աշխարհ ոչ միայն փրկության հնարավորություն տվեց մարդկանց, այլ հավիտենական կյանքի խոստում տվեց Իրեն հուսացողներին, հետևողներին և ընդունողներին:

5.     Քրիստոս Իր արյամբ, չարչարանքներով և խաչելությամբ, մարդուն ազատագրեց Սատանայի իշխանությունից և Իր շնորհի տակ փոխադրեց:

6.     Քրիստոսի շնորհին ոչ ոք չի կարող արժանանալ, քանի որ այն ձրի է տրվում անձին: Քանզի Քրիստոսի գործը, որ ողջ մարդկության հանդեպ կատարվեց, անկարելի էր մարդու համար, դա միայն ու միայն Քրիստոսին է պատկանում:

7.     Քրիստոսի շնորհը դա սերն է, որ մարդուն փոխանցվեց, քանզի Քրիստոս մարդուն սիրո կատարյալ և աննման օրինակ հանդիսացավ, եթե մեկն այդ սիրո մեջ չէ, ապա Քրիստոս չունի:

8.     Պողոս առաքյալը Տիտոսին ուղղված թղթում («Քանզի Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծու և մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրէնությունից և մաքրի որպես իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։ Այս բաները խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի մեկը, որ քեզ արհամարհի») 2.11-15 համարներում խոսում է այն մասին,որ շնորհը մարդուն հայտնվել, տրվել է որպես փրկության միջոց, որ այդ շնորհի մեջ Քրիստոսի կյանքն է զետեղված: Շնորհ, որ մարդուն խրատում է՝ հեռու մնալ մեղքից և ապրել զգաստ այս երկրում:

9.     Շնորհը մարդուն տրվում է Քրիստոսի արժանիքի հիման վրա և ձրի է, առանց որևէ բարի գործերի աջակցությամբ: Շնորհը դա բարու, սիրո և ճշմարտության գիտակցություն է ուղղված մարդուն, այսինքն փրկություն տանող քարտեզ է, որին եթե մարդ հետևի կարող է վստահաբար հասնել հավիտենական նավահանգիստ: Որպեսզի ավելի պարզ լինի պատկերացնենք մի նավ, որը գտնվում է փոթորկոտ և ալեկոծ ծովում, որը սակայն դեռ երկար ճանապարհ ունի նավահանգիստ հասնելու, բնականաբար եթե նավապետը ճիշտ կարողանա կառավարել իր նավը, կարող է ի վերջո հասնել նախատեսված վայրը: Ի՞նչպես հասկանալ այս օրինակը, նավը Քրիստոսն է կամ Իր շնորհը, առանց, որի մարդ չի կարող ջրի վրա մնալ, ինչպպես որ առանց Քրիստոսի շնորհի չկա փրկություն, ծովը աշխարհն է, ալեկոծությունը աշխարհի փորձություները, նավապետը մարդն է, իսկ կառավարելու ընթացքը Տիրոջ պատվիրաներին հետամուտ լինելն է: Երբ ասում ենք շնորհ պետք է նայել Քրիստոսի Գործին, Ավետարանին, որ քարոզվում է ի փրկություն ամբողջ մարդկության, Նրա ճշմարիտ խոսքը հիշել, թափած արյունը, որ մարդուն փրկություն շնորհեց, քանզի այդ ճանապարհով մարդկությանը փրկության հնարավորություն տրվեց:

10.           Շնորհը, նաև Տիրոջ ճշմարիտ պատկերն է ստեղծում մարդու մեջ և ինչպես Եզեկիել մարգարեն է ասում. «Նոր սիրտ եմ տալու ձեզ,նոր հոգի եմ դնելու ձեր մեջ.ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտն ու մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ. Իմ հոգին եմ տալու ձեզ: Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարության ճանապարհով ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք» (Եզեկ.36.26-27): Այսպես շնորհով մեղավոր մարդն արդարանում է և ընդունակ է լինում կատարելու ու պահելու Տիրոջ օրենքները:

11.           Փրկության գործընթացը, իր աղբյուրն ու ակունքը ստանում է միայն Աստծու շնորհից, որը մարդու տկարությանը զորություն է հանդիսանում(«Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զօրությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Եւ արդ, լավ էլ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զօրությունը։») և համագործակցելով շնորհի հետ մարդ կարողանում է հասնել իր փրկությանը, քանի որ Քրիստոս ունի իր հետ: Աստծու շնորհը մարդուն կարողություն է տալիս սիրելու, աճելու և պտուղներ տալու:

12.            Քրիստոսի շնորհը դա Ավետարանն է, Բարի լուրը և այդ Ավետարանով, Քրիստոսով և շնորհով է մարդու  փրկությունն իրականանում, դրանք հիմքն ու առանց են հանդիսանում մարդու կյանքը կառավարելու և փրկության հասցնելու:

13.           Երբ Պողոս առաքյալն ասում է, որ շնորհով է փրկվում մարդ, պետք է հասկանալ, որ անձը, եթե ցանկանում է փրկվել, ապա որպես պարտադիր նախապայման Քրիստոսին պետք է հետևի, Նրա բերած պատվիրաններին, որպես Առաջնորդ և Միջնորդ ունենալով իր կյանքում, թէ իր հույսի, թէ սիրո և թէ հավատքի մեջ:

14.            Նաև Քրիստոսի մարդանանալը,չարչարանքները, խաչելությունը, մահը և հարությունը, որ շնորհի մաս են կազմում, նույնպես պարտքի հատուցում էր Երկնավոր Հորը՝ Ադամի և Եվայի կատարած անհնազանդության քայլի, ոչ միայն Հորը,այլ նաև Սատանային, որ մարդն ի վերջո Քրիստոսով կարող է ազատվել նրանից և փրկություն ժառանգել («Քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռոմ.6.23),« Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է, թէ՝ «Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից» ), » (Գաղատ.3.13,) «Որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» Մարկ.10.45, «Եւ ամեն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տվեց հաշտության պաշտոնը։ Բ.Կորնթ.5.18):

15.           Այպես «Աստծու շնորհը մեզանից չէ», որ տրվում է մարդուն հավատքով, «ոչ էլ ձեր գործերից»,  այս համարները ուղղակի խոսում են Քրիստոսի Գործի մասին, որ բարի գործերն կամ կատարյալ սրբությունը ի զորու չէին լինի մարդուն փրկության հնարավորություն տալ, ինչպես որ կատարեց Քրիստոս մարդկության համար, նույնպես մարդ չէր կարող Աստված-մարդ խզված կապը նախկին բարվոք վիճակին բերել, կամ էլ Ստանային իրենց սեփական ուժերով կարողանային հաղթել և ուրիշներին էլ փրկություն շնորհել, այլ ինչպես ասել ենք, դա պատկանում է Քրիստոսին, քանզի մարդու հաղթությունը Քրիստոսն է, մարդու հաշտությունը Քրիստոսն է, մարդու զորությունն Ստանայի, մեղքի, մահվան դեմ Քրիստոսն է, մարդու բարի գործերը գալիս են Քրրիստոսից: «Ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա», այսինքն Պողոս առաքյալն ցանկանում է ասել, որ մարդկանց գործերի շնորհիվ չէ, որ մարդուն փրկության հնարավուրություն կամ փրկություն տրվեց, այլ Քրիստոսի շնորհիվ, քանի որ մարդը ի՞նչ կարող էր անել, ոչինչ: Սակայն Պողոսը չի ժխտում կամ բացառում Քրիստոսով կատարած գործերը, որոնք իհարկե Քրիստոսից հետո որ պետք է կատարվեին, այլ այստեղ Պողոս առաքյալն խոսում է տիեզերական փրկության մասին:

16.           Եփես.2.10(«Որովհետև նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք») համարում առաքյալն, Քրիստոսի  հաղթական շնորհի մասին խոսելուց հետո ասում է, որ մարդ այդ շնորհը ձեռք բերելով բարի գործեր է կատարում, քանզի շնորհը մարդուն աստվածային ուժ ու կարողություն է տալիս, որ մարդ կարողանա բարին կատարել և զերծ մնա մարմնական ու այս աշխարհի ցանկություներից, ինչն էլ բնականաբար տանում է լիակատար փրկության, քանզի մարդ իր հետ ունի Քրիստոս, չնայած, որ նա ամբողջ մեղքից չի ազատվել այն իմաստով, որ հնարավոր է, որ դարձյալ մեղքի մեջ հայտնվի:

Մեր թվարկած այս համարներից, ոչ մեկը չի հակասում Աստծու Խոսքին կամ էլ նսեմացնում Քրիստոսի խառքը և Նրա կատարած գործը ողջ մարդկության հանդեպ, քանի որ Նա միշտ էլ սիրում է մարդկության ինչպես որ առաքյալն է ասում. «Որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա։ Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, որպեսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թէ՛ երկնավորների, թէ՛ երկրավորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամեն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլիպ.2.6-11):

Հիսուս Քրիստոս Իր քարոզչությունից անբաժան է Իր աշակերտների հարցերը, որոնք շատ հաճախ էին Վարդապետին ուղղոմ իրենց մտահոգություններն ու մտատանջումները: Եվ մի օր Պետրոսը Քրիստոսին հարցնում է . «Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից. արդ մենք ի՞նչ կունենանք» (Մատթ.19.27) և Հիսուս պատասխանում է.«Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ հետևից, երկրրորդ գալստյան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք տասներկու աթոռների վրա՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ Եվ ամեն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին» (Մատթ.19.28-30): Արդյո՞ք այս խոսքերը Քրիստոսի շուրթերից դուրս չեն եկել, որ Իր անվան համար կատարած յուրաքանչյուր բարի գործի համար ինչպես օրինակ «թողել տուն կամ եղբայրներ, կամ քույրեր կամ հայր կամ մայր կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝Իմ անվան համար հարյուրապատիկը պիտի ստանա և ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՊԻՏԻ ԺԱՌԱՆԳԻ», եթե այս խոսքերը Քրիստոսինը չլիներ, ապա մենք Ավետարանի և Քրիստոսի Խոսքերը չէինք վկայի, իսկ եթե Քրիստոս մի բան ասում է դա այդպես պետք է լինի,  քանի որ Քրիստոս է ասում: Յուրաքանչյուր մարդ անհնար է մեզ հետ համաձայն չլինի այս հարցում, որ բարի գործերը հավիտենական կյանք պիտի ժառանգի Աստծու ծառայի համար, համաձայն Ավետարանի վերը նշված համարներին:

Արդեն ասել ենք, որ Քրիստոսն է մեր բարի գործերի Առաջնորդը կամ Ղեկավարը: Պատկերացնենք մի աշխատանքի վայր, որտեղ  կա մի Ղեկավար, որի հսկողության ներքո կամ մոտ մարդիկ են աշխատում և քանի որ Նա է ու ըստ Իր կարգադրություների է շարունակվում և դադարեցվում աշխատանքի գործընթացը, սակայն Իր բանվորները, այնքան պարտք են Իրեն, որ եթե նույնիսկ 1000 տարի գիշեր ու ցերեկ աշխատեն չեն կարող վճարել իրենց պարտքը: Սակայն Ղեկավարն այնքան գթասիրտ ու ողորմած է, որ յուրաքանյուրին հատուցում է ըստ իրենց կատարածի, թեև համեմատած իրենց պարտքին նրանք գրեթե ոչինչ չէին անում, սակայն Ղեկավարի ունեցած անսահման սերը նրանց քիչն էլ շատ էր համարում:

Այսպես Քրիստոսից է փրկությունը, քանի որ. «միթէ իրավունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարվելու, ինչնպես կամենում եմ», (Մատթ.20.15) իսկ բանվորները ինչքան էլ աշխատեն, տքնեն և քրտինք թափեն գրված է.«Նույնպէս եւ դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, ա՛յն արեցինք»։» Ղուկ.17.11, «Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թէ ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»(Մատթ.6.3-4),« Եւ ինչ որ անեք խոսքով եւ գործով, բոլորն արե՛ք Տէր Յիսուսի անունով. գոհությո՛ւն մատուցեցեք նրանով Աստծուն եւ Հորը» (Կողոս.3.17): Այսպես, երբ մարդ ապրում է սիրով դա Տիրոջն արժանի ապրելու ձևն է. «Ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար՝»Կողոս.1.11, իսկ մեկ այլ ուրիշ տեղ առաքյալն ասում է. «Ինչ որ անեք, արեք սրտա՛նց, որպես թէ Տիրոջ համար եք անում և ոչ թէ՝ մարդկանց համար։ Իմացէ՛ք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տէր Քրիստոսին եք ծառայում» (3.23-24):

Փրկության հասնելը ողջ կյանքի,պայքարի, ստորացման ու հալածման ընթացք է, որի ժամանակ էլ մարդ աճում ու առատանում է Քրիստոսի սիրով հենց Քրիստոսով համաձայն առաքյալի այն խոսքին.« եւ ինքը Տերը թող աճեցնի եւ առատացնի ձեր սերը, որ ունեք միմյանց հանդէպ եւ բոլորի հանդեպ, ինչպես եւ մենք՝ ձեր հանդեպ»(Ա. Թեսաղ. 3.12), «Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թեպետեւ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ.Կորնթ.4.16), «Ոչ թէ արդեն հասել եմ նպատակին կամ արդեն կատարյալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնված եմ Քրիստոս Հիսուսից։ Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները»(Փիլիպ.3.12-13): Հարկավոր է, որ միշտ Տիրոջն արժանի կյանք ապրել, քանզի մեկ անգամ Նրան Տեր խոստովանելով, թէ Նա է քո փրկիչը և Ազատիչը դա բավ չէ, եթե. «Ով այս աշխարհի բարիքներից ունենա եւ տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպէ՞ս կարող է բնակվել նրա մեջ։ Որդյակնե՛ր, խոսքերով եւ լեզվո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտությամբ» (Ա.ՀՈՎՀ.3.16-18):

Վերջացնելու համար, Ավետարանական փայլուն պատմություներից մեկը ևս հիշատակենք ու այսքանով բավարարվենք Տես Հովհ.8.1-11 հատկապես 11 համարը, երբ փարիսեցիները և օրենսգետները ատամները սրած ու գազազած առյուծի պես ցանկանում էին քարերով մահվան ենթարկել, սակայն նրանց վառ ու բաղձալի ցանկությունը չի իրկաանանում, քանի որ նրանց մեջ մի հոգի արդար չգտնվեց ու բոլորը հեռացան, երբ  Հիսուսն ու շնացող կինը մնացին Քրիստոս ասում է նրան. «Ես էլ քեզ չեմ դատապարտում . գնա, այսուհետև մեղք մի գործի»: Դա նշանակում էր, որ այդ պահից ի վեր, եթե դարձյալ կինը մեղքի մեջ հայտնվի Քրիստոս նրա հետ չի լինի.« Արդ, դուք էլ նույն հատուցումն անելով, - որդիների տեղ եմ դնում ձեզ, - լայնորեն բա՛ց արեք ձեր սրտերը։Անհավատներին լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ. և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև. եւ կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի եւ Բելիարի միջև. կամ ի՞նչ առնչություն ունի հավատացյալը անհավատի հետ» (Բ.Կորնթ.6.14-16): Այնպես որ եթե մարդ ցանկանում է լինել Լույսի որդի, ապա միշտ լույս մեջ պետք է քայլի.« Իսկ եթէ լոյսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (Ա. Հովհ.1.7), իսկ եթե մի մարդ ասի, որ ինքը մեղք չի գործել սուտ է ասում ու առաքյալը շարունակում է դարձյալ շատ հուսադրող ու մարդուն հոգևոր արթնության մեջ պահող խոսքերով. «Եթէ ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, եւ Նրա խոսքը մեր մեջ չէ», «Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին և Անարատին. և նա՛ է քավութիւնը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ՝ ամբողջ աշխարհի: Եթե նրա պատվիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան։ Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկա։ Իսկ ով պահում է նրա խոսքը, Աստծու սերը նրա մեջ ճշմարտապես կատարյալ է. և սրանով ենք ճանաչում, որ Նրա մեջ ենք։ Ով ասում է, թէ ինքը Նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ Նա էր ընթանում» (Ա. Հովհ.1.8-10, 2.1-6):

Այսպես մարդ փրկվում է հետևյալ 5 կետերի հիման վրա, ինչպես նաև այն ամենը, ինչին դեռ մանրամասնորեն անդրադառձել ենք: Դրանք են.

1.     Հռոմ. 8.33 «Աստվածն է արդարացնողը մեղավորին»:

2.     Եփես.2.5-8« որովհետև Տիրոջ շնորհով փրկվեցինք»:

3.     Փրկություն Քրիստոսի արյամբ.Ա. Հովհ.1.1-7, Հռոմ.5.9, Կողոս.1.20, Մատթ.26.28, Ղուկ.22.20 «Արդարացված ենք Նրա արյամբ»,«Քրիստոսով փրկություն ունենեք»:

4.      Փրկություն հավատքով.Հռոմ.3.28, Գաղատ.2.16 («Գիտենք, որ մարդ չի արդարանա օրենքի գործերով, այլ միայն՝ Հիսուս Քրիստոսի հավատով. և մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատով և ո՛չ թէ օրենքի գործերով. քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրէնքի գործերով»), Գործք.16.30-31, Հովհ.6.28-29,40,47(«Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»»),(«Այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն եւ հավատա նրան, ունենա հավիտենական կյանք. և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ»)(«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հավատում է, ունենում է հավիտենական կյանքը»):

5.     Փրկություն գործերով. Հակոբ.2.24, Հռոմ.2.6-8,10:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորի հետ լինի: Ամէն:

 

   

 

   

 

 

Տինեն, 02.11.2011

Խաչիկ ուրարակիր Հովհաննիսյան

                                                                                                                 
 

 

 1 Որպեսզի ավելի հստակ լինի, թէ որ եկեղեցու ուսմունքի  մասին ենք խոսում,  ապա հարկ ենք համարում աել, որ դա Հայ Ավետարանական եկեղեցին է:Համաձայն այդ եկեղեցու գլխավոր  ուսմունքի, մարդ փրկվում է մեկ անգամ ապաշխարելով, ամեն բան կատարված է, այն իմաստով, որ անձն արդեն փրկված է, ահա կցանկանանք մի հատված մեջ բերել«Ապագա փառքը, Հիսուս Քրիստոսի վերադարձ և վերջին ժամանակները»(«La gloire a venir, le retour de Jesus -Christ et la fin des temps»2008,Bruxelles, Sarkis Pachaian 36 էջ) գրքից. «Փրկությունը, որ մենք ունենք Քրիստոսով սկիզբն ու սկսումն է կատարյալ փրկության, որ մենք ձեռք կբերենք Հիսուսի վերադարձով:Աստվածաշունչն խոսում է երկու տեսակի քրիստոնեական փրկության մասին:Առաջինը, որ ներկան է և դեռ իր ավարտին չի հասելու ԴԱ Մենք ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ: Մյուսը, որ կատարյալ է և կվաստակվի հարությամբ... Հարկավոր է հիշել երեք ճշմարտություններ փրկության վերաբերյալ.

1.Երբ որ մենք ապաշխարում ենք, մեր հոգին փրկված է

2.Եկեղեցու հափշտակությամբ, հարությամբ մեր մարմիները կփրկվեն

3.Հիսուսի վերադարձով երկիրը կփրկվի:

Ներակայումս մեր փրկությունը մասնակի է, միայն մեր հոգին է փրկված:» Նույն ոգին է տիրապետում նաև Վահան Հ.Թութիկյանի «Հայ Ավետարանակ եկեղեցին, 1846-1996» աշխատության մեջ. «Արդարացում միայն հավատքով:Այս հանդիսանում է Բողոքականության կենտրոնական սկզբունքը...Փրկությունը Աստծու պարգևն է մարդուն, տրված հավատք ունենալու պայմանով միայն»(Տես 167-168 էջ, 1966թ.): Միայն հվատքով արդարանալու ուսմունք գալիս է Մարտին Լյութերից(1483-1546), ըստ նրա, այս ուսմունքի վրա է, որ եկեղեցին կանգուն է մնում և վայր է ընգնում (articulis stantis et cadentis ecclesiae) : Ըստ Լյութերի մարդուն միայն հավատքը բավարար է, որպեսզի նա փրկվի,այսինքն մյուս Աստծու պարգևներ սեր=բարի գործեր, հույս, և այլն ուղղակի տեղ չունեն մարդու փրկության հարցում: Ահա թէ ինչպես է այս գաղափարը արտահայտում իր «Քրիստոնեության ազատության մասին»( 1520թ, ոչ միայն այս, այլ շատ ուրիշ աշխատություներում նույնպես անդրադառնում է այս «կենդանի կամ մահացած պահող» articulis- ին, ուղղակի այստեղ ավելի ընդարձակորեն է մեր առջև ներկայացվում) աշխատության մեջ, որտեղ առաջ է քաշում միայն հավատքով արդարանալու գաղափարը. «Մարդուն հարկավոր չէ ոչ մի գործ փրկվելու կամ արդարանալու համար, քանզի միայն հավատքով է, որ ձեռք է բերվում առատորեն: Անիմաստ և անհեթեթ է բարի գործերին վերագրել նման զորություն, որոնցով մարդ կարող է արդարանալ,փրկվել կամ ազատվել, նա կկորցնի հավատքի ուժը և այն բարիքները,որ իրենից է բխում: Սա նման է մի տկար շան,ով աշխուժորեն խաղում է ջրի մեջ՝ բերանում որս ունենալով, որը երկար մնալուց հետո բացում է բերանը կորցնելով որսը»:Որպեսզի  լյութերյան բանաձևը ավելի պարզացնենք մի օրինակ. Պատկերացնենք, որ մի մարդ բանտում է գտնվում և նա կարող է ազատվել, երբ որ շատ գումար վճարի:Այս խոստումե վստահելի է, երբ որ բանտարկյալն բավարարում է վիճակը, ապա խոստումը կատարվում է: Սակայն բանտարկյալն ազատ արձակվելու համար անհրաժեշտ գումար չունի, ուստի նրան հարկավոր է մեկի օժանդակությունը և նա ինչ որ մեկից ՍՏԱՆՈՒՄ է այդ գումարը, ինչի շնորհիվ էլ  բանտից ազատ է արձակվում: Այսինքն, ըստ Լյութերի  Աստված է կատարում ազատագրվելու ողջ գործընթացը կամ փրկությունը, մի խոսքով Աստված ամեն ինչ անում է, ինչ անհրաժեշտ է փրկության համար: Այս թեորիան հայտնի է «քրեական փոխարինում կամ տեղի փոփոխություն» սրանով Քրիստոս նկատվում է, նա ով մեր տեղը խաչի վրա մահացել է, մեր փոխարեն կատարելով փրկությունը և մարդ որևէ գործոն բացառվում է իր փրկության մեջ: Այսինք իրենց մեղքերի պատճառով մեղավորները պետք է խաչվեին, սակայն Քրիստոս է նրանց փոխարեն կատարել այդ ամենը:(Տես Alister McGrath, Christelijke Thelogie, een introductie  էջ 501,545,547): Կարծում ենք այսքանը բավ է հասկանալու համար, թէ իրենից ինչ է ներկայացնում վերը նշած ուսմունքն, ըստ բողոքակաների, որ Ավետարանական եկեղեցին հավատարիմ կանգնած է դրա կողքին:

Նախ ասենք, որ մեր այս մեր աշխատանքի մեջ ավելի շատ անդրադառնալու ենք ապաշխարության, ձրի փրկության, ոչ այնքան շատ միայն հավատքով արդարանալու լյութերյան հայտնագործության, քանի որ դրան առանձին մի աշխատության մեջ պետք է ուսումնասիրենք, որե որոշակի կերպով կարող ենք ասել այս ուսումնասիրության երկրորրդ մասն է: